15.03.2023

Մասիսում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշար

Մասիս քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որն անցկացվում էր Ա և Բ խմբերով։

Ա խումբ

Ա խմբում իրենց կարգերը բարելավեցին և համապատասխանաբար՝

🥉3-րդ տեղ գրավեց Խուդինյան Արմենը (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ), 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և լրացրեց 4-րդ կարգի 1 բալ։

🥈2-րդ տեղ գրավեց Ավանեսով էրիկը (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ), 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և լրացրեց 4-րդ կարգի 1 բալ։

🥇1-ին տեղ գրավեց Դալլաքյան Սեյրանը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ), 8 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և լրացրեց 4-րդ կարգ։

Բ խումբ

Բ խմբում իրենց կարգերը բարելավեցին և

համապատասխանաբար՝

🥉3-րդ տեղ գրավեց Ռուշանյան Գոռը (մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել), 8 հնարավորից վաստակեց 5,5 միավոր և լրացրեց 4-րդ կարգի 2-րդ բալ։

🥈2-րդ տեղ գրավեց Հովհաննիսյան Սուրենը (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ), 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և լրացրեց 4-րդ կարգի 2-րդ բալ։

🥇1-ին տեղ գրավեց Ժամհարյան Նարեկը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի), 8 հնարավորից վաստակեց 7,5 միավոր և լրացրեց 4-րդ կարգ։

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մաղթում նորանոր հաղթանակներ։

Ֆոտոշարք