Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որն անցկացվում էր 2 խմբով` մինչև 8 տարեկաններ և առանց տարիքային սահմանափակման։
Մինչև 8 տարեկանների խումբ
Մինչև 8 տարեկանների խմբում 8 հնարավորից 6 միավորով 4-րդ կարգի 1 բալ լրացրեցին Ղարախանյան Ալեքսը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ), Վարդանյան Ալեքսը, Հովհաննիսյան Ալեքսը, Դավթյան Հակոբը (մարզիչ` Բախշի Նագդալյան) և Գասպարյան Հունանը (մարզիչ` Գաբրիելյան Երվանդ)։
8 հնարավորից 6.5 միավորով 4-րդ կարգ ստացավ Մկրտչյան Նաիրին(մարզիչ` Բարսեղյան Նարեկ):
Մրցաշարում 8 հնարավորից 6.5 միավորով 3-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգ ստացավ Թովմասով Լենդրուշը (մարզիչ` Ղազարյան Արայիկ)։
8 հնարավորից 7 միավորով 4-րդ կարգ ստացավ և 2-րդ տեղ գրավեց Կարապետյան Լևոնը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ)։
Լրացուցիչ ցուցանիշներով մրցաշարի հաղթող դարձավ և 4-րդ կարգ լրացրեց Խաչատրյան Դավիթը (մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս)։
Առանց տարիքային սահմանփակման խումբ
Առանց տարիքային սահմանափակման խմբում 8 հնարավորից 6 միավորով 4-րդ կարգի 1 բալ ստացան հետևյալ շախմատիստները `
Սահակյան Արթուր (մարզիչ` Մուշեղյան Հայկ), Մուրադյան Յուրի, Սեկոյան Ռուբիկ (մարզիչ` Նագդալյան Բախշի):
8 հնարավորից 6.5 միավորով 4-րդ կարգ ստացավ Զախարյան Դավիթը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ):
Մրցաշարում 3-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգ ստացավ Զաքարյան Ալենը (մարզիչ` Մուշեղյան Հայկ)։
6.5 միավորով 2-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգ ստացավ Զաքարյան Անին (մարզիչ` Մուշեղյան Հայկ)։
8 հնարավորից 7 միավորով մրցաշարի հաղթող ճանաչվեց և 4-րդ կարգ լրացրեց Արամյան Գարիկը (մարզիչ` Սիմոնյան Սուսաննա)։
Բոլոր մրցանակակիրները Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով և գրքերով։
ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ ԵՒ ՄԱՂԹՈՒՄ ՆՈՐԱՆՈՐ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ