25.06.2023

Արարատ քաղաքում անցկացվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշար

Հունիսի 22-25-ը Արարատ քաղաքում անցկացվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշար, որին մասնակցում էին Արարատ քաղաքի ակադեմիայի մասնաճյուղի սաները։ Համառ պայքարում, շվեյցարական մրցակարգով անցկացված մրցաշարում, 27 մասնակիցների մեջ ցույց տալով լավագույն արդյունքներ, 8 հնարավորից հավաքելով 6 միավոր, համապատասխանաբար 1-4-րդ տեղեր գրավեցին եվ 4-րդ կարգ լրացրեցին Ավետյան Արթուրը, Ղահրամանյան Բագրատը, Մարտիրոսյան Գագիկը և Հարությունյան Արտյոմը (Մարզիչ՝ Իսահակ Հարությունյան)։

Շնորհավորում ենք բոլոր կարգ լրացրած մասնակիցներին և մաղթում նորանոր հաղթանակներ։