18.07.2022

Արտաշատում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը

Արտաշատ քաղաքում ավարտվեց 4-րդ կարգի որակավորման մրցաշարը, որն անցկացվում էր 2 խմբով` մինչև 8 տարեկաններ և առանց տարիքային սահմանափակման։

Մինչև 8 տարեկանների խումբ

4-րդ կարգի բալ ստացան Հայրապետյան Հայկը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ), Բաղդասարյան Արենը (մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս), Բադալյան Էդգարը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ)։

Ղազարյան Հենրին (մարզիչ` Բախշի Նագդալյան) ստացավ 4-րդ կարգի 2-րդ բալը, Ղարախանյան Ալեքսը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ) նույնպես ստացավ 2-րդ բալ և միաժամանակ գրավեց 3-րդ տեղ, 2-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգ ստացավ Հովհաննիսյան Սամվելը(մարզիչ` Սիմոնյան Սուսաննա),

Դերմենջյան Հարությունը (մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս) գրավեց 1-ին տեղ և միաժամանակ լրացրեց 4-րդ կարգ:

Առանց տարիքային սահմանափակման խումբ

Մեսրոպյան Էդիկը գրավեց 3-րդ տեղը և լրացրեց 4-րդ կարգի 1 բալ, Հովհաննիսյան Նարեկը (մարզիչ` Բախշի Նագդալյան) ստացավ 4-րդ կարգի 1 բալ՝ միաժամանակ գրավելով 2-րդ տեղը, մրցաշարի հաղթող ճանաչվեց և 4-րդ կարգի որակավորմում ստացավ Ավդալյան Գառնիկը (մարզիչ` Բախշի Նագդալյան)։

Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և ցանկանում նորանոր հաջողություններ։

Ֆոտոշարք