11.06.2022

ՀՇԱ-ում ավարտվեցին 4-րդ և 3-րդ կարգի մրցաշարերը։

4-րդ կարգի մրցաշար

4-րդ կարգի որակավորման մրցաշարը անցկացվում էր 2 խմբով՝ մինչև 8 տարեկաններ և առանց տարիքային սահմանափակման։

Մինչև 8 տարեկանների մրցաշարում՝

  • Դանիելյան Գևորգը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) 8 հնարավորից վաստակեց 6 միավոր լրացրեց 4-րդ կարգի 2-րդ բալ։
  • Կարապետյան Լևոնը (մարզիչ՝ Նարեկ Բարսեղյան) 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և լրացրեց 4-րդ կարգի 1 բալ։
  • Հայրապետյան Տիգրանը և Սիմավոնյան Հայկը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) 8 հնարավորից վաստակեցին 6,5 միավոր և լրացրեցին 4-րդ կարգ ։
  • Շառոյան Դանիելը (մարզիչ՝ Երվանդ Գաբրիելյան) 8 հնարավորից վաստակեց 7 միավոր, գրավեց 2-րդ տեղ և միաժանակ լրացրեց 4-րդ կարգ։

Առանց տարիքային սահմանափակման մրցաշարում՝

  • Ավդալյան Գառնիկը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և լրացրեց 4-րդ կարգի 1 բալ։
  • Հակոբյան Ֆելիքսը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր, գրավեց 3-րդ տեղ և միաժամանակ լրացրեց 4-րդ կարգ։
  • Ներսիսյան Գայանեն (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) 8 հնարավորից վաստակեց 6,5 միավոր, գրավեց 2-րդ տեղ և միաժամանակ լրացրեց 4-րդ կարգ։
  • Հայրապետյան Գրիգորը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) 8 հնարավորից վաստակեց 7 միավոր, գրավեց 1-ին տեղ և միաժամանակ լրացրեց 4-րդ կարգ։

3-րդ կարգի որակավորման մրցաշարում

  • Ղուկասյան Վարդանը (մարզիչ՝ Նարեկ Բարսեղյան) և Մուրադյան Սամվելը (մարզիչ՝ Իսահակ Հարությունյան) 8 հնարավորից վաստակեցին 4 միավոր և լրացրեցին 4-րդ կարգի 2-րդ բալ։
  • Համբարձումյան Վիլենը (մարզիչ՝ Նարեկ Բարսեղյան), Գևորգյան Սմբատը (մարզիչ՝ Վահե Պողոսյան) և Ղլիջյան Արմենը (մարզիչ՝ Իսահակ Հարությունյան) 8 հնարավորից վաստակեցին 6 միավոր և լրացրեցին 3-րդ կարգ։

Շնորհավորում ենք մեր մարզի շախմատիստներին և մաղթում նորանոր հաղթանակներ։

Ֆոտաշարք