10.11.2022

ՀՇԱ-ում ավարտվեցին 4-րդ և 3-րդ կարգի համար անցկացվող որակավորման մրցաշարերը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեցին 4-րդ և 3-րդ կարգի համար անցկացվող որակավորման մրցաշարերը։

Առանց տարիքային սահմանափակման խմբում Մանուկյան Լուսիկը (մարզիչ` Մուշեղյան Հայկ) լրացրեց 4-րդ կարգ։

3-րդ կարգայիններ դարձան Հովհաննիսյան Նարեկը, Ներսիսյան Գայանեն, Մանուկյան Դավիթը (մարզիչ` Նագդալյան Բախշի) և Պողոսյան Դավիթը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ)։

Շնորհավորում ենք մեր մարզի պատանի շախմատիստներին՝ մաղթելով նորանոր հաջողություններ ապագա մրցաշարերում։