23.03.2022

Արտաշատում ավարտվեցին 4-րդ կարգի որակավորման մրցաշարերը

Արտաշատ քաղաքում ավարտվեցին 4-րդ կարգի որակավորման մրցաշարերը, որոնք անց էին կացվում 2 խմբով` մինչև 8 տարեկաններ և 9 տարեկան ու բարձր։

ՄԻնչև 8 տարեկաններ

Մինչև 8 տարեկանների մրցաշարում Ղազարյան Հենրիկը (մարզիչ՝ Բաշխի Նագդալյան, Արտաշատ) 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և լրացրեց 4-րդ կարգի 1 բալ։ Մրցաշարում 8 հնարավորից 6.5 միավորով 3-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգային դարձավ Հակոբյան Տիգրանը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան,Արտաշատ)։ 2-րդ տեղը 8 հնարավորից 7 միավորով զբաղեցրեց և 4-րդ կարգային դարձավ Հարությունյան Միքայելը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ, Մասիս): 8 հնարավորից 7 միավորով մրցաշարի հաղթող դարձավ և 4-րդ կարգի որակավորում ստացավ Վարդանյան Հայկը (մարզիչ ` Գաբրիելյան Երվանդ, Սուրենավան)։

9 տարեկաններ և բարձր

9 տարեկաններ և բարձր խմբում մասնակիցների շատ քանակի պատճառով մրցաշարը անցկացվեց 2 խմբով։

1-ին խմբում Զախարյան Արմանը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ, Մասիս) 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և լրացրեց 4-րդ կարգի 2-րդ բալը։ Մրցաշարում 8 հնարավորից 6 միավորովով 3-րդ տեղ գրավեց և 4-րդ կարգի 2-րդ բալ լրացրեց Կարապետյան Արան(մարզիչ` Բախշի Նագդալյան, Արտաշատ)։ Համբարձումյան Վիլենը (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ, Մասիս) 8 հնարավորից 6 միավորով գրավեց 2-րդ տեղը և ստացավ 4-րդ կարգի 1 բալ։ Մրցաշարի հաղթող դարձավ և 4-րդ կարգի որակավորում ստացավ Հակոբյան Ալլան(մարզիչ՝ Բախշի Նագդալյան, Արտաշատ)։

2-րդ խմբի մրցաշարում 8 հնարավորից 6 միավորով 4-րդ կարգի 1 բալ ստացավ Մելքոնյան Նազելին (մարզիչ` Բախշի Նագդալյան, Արտաշատ)։ 8 հնարավորից 6 միավորով 3-րդ տեղը զբաղեցրեց և 4-րդ կարգի 1 բալ ստացավ Մարմարաշենի միջնակարգ դպրոցի աշակերտ Թիլիքյան Գրիգորը։ 8 հնարավորից 6.5 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց և 4 -րդ կարգային դարձավ Կիանոսյան Ալեքսը (մարզիչ` Բարսեղյան Նարեկ, Մխչյան): 8 հնարավորից 6.5 միավորով մրցաշարի հաղթող դարձավ և միաժամանակ լրացրեց 4-րդ կարգ Դարագուլյան Արթուրը (մարզիչ` Բախշի Նագդալյան, Արտաշատ)։

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՆՔ ԲՈԼՈՐ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻՆ՝ ՑԱՆԿԱՆԱԼՈՎ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՄՅՈՒՍ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ