17.09.2021

ՀՇԱ-ում ավարտվեցին 4-րդ և 3-րդ կարգի որակավորման մրցաշարերը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեցին 4-րդ և 3-րդ կարգի համար անցկացվող որակավորման մրացաշարերը։ Արարատի մարզը ներկայացնում էին 27 շախմատիստներ։

4-րդ կարգի որակավորման մրցաշարը անցկացվում էր 2 խմբով՝ մինչև 8 տարեկաններ և 9 տարեկան ու բարձր։

Մինչև 8 տարեկանների մրցաշարում Մնացականյան Հրաչյան (մարզիչ՝ Բախշի Նագդալյան) 8 հնարավորից վաստակեց 7 միավոր, լրացրեց 4-րդ կարգ և գրավեց 2-րդ հորիզոնական։

9 տարեկան և բարձր շախմատիստների պայքարում Սիմավոնյան Արմանը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի) 8 հնարավորից վաստակեց նույնքան միավոր, գրավեց 1 հորիզոնականը և լրացրեց 4-րդ կարգի որակավորում։

3-րդ կարգի որակավորման մրցաշարում Մարկոսյան Մարիամը (մարզիչ՝ Գաբրիելյան Երվանդ) 8 հնարավորից վաստակեց 6 միավոր, լրացրեց 3-րդ կարգ և գրավեց 3-րդ հորիզոնականը։ 1-ին հորիզոնականը զբաղեցրեց և 3-րդ կարգի որակավորում ստացավ Առուստամյան Նիկոլայը (մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս)՝ 8 հնարավորից վաստակելով 7 միավոր։

Շնորհավորում ենք հաղթողներին և ցանկանալով նորանոր հաջողություններ։