Բալ ունեցող շախմատիստներից 8 հնարավորից 4 միավորով 4-րդ կարգ ստացան Մուրադյան Յուրին, Դավթյան Հակոբը, Մելքոնյան Նազելին (մարզիչ` Բախշի Նագդալյան)։
Ստեփանյան Անահիտը (մարզիչ` Մարտիրոսյան Միքայել) 8 հնարավորից վաստակեց 4 միավոր և ստացավ 4-րդ կարգի 1 բալը։
Մրցաշարում լավագույն աղջիկ ճանաչվեց Խաչատրյան Մարին (մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս)։
3-րդ կարգ շնորհվեց Դարագուլյան Արթուրին, Մնացականյան Հրաչյային(մարզիչ` Բախշի Նագդալյան), Ասատրյան Դավիթին ( մարզիչ` Հովհաննիսյան Թովմաս), Հայրապետյան Արտյոմին (մարզիչ` Գաբրիելյան Երվանդ)։
Մրցաշարում 3-րդ տեղ գրավեց և 3-րդ կարգ ստացավ Համզոյան Ալեքսը(մարզիչ` Մարտիրոսյան Միքայել),
2-րդ տեղ գրավեց և 3-րդ կարգի որակավորում ստացավ Ասատրյան Ստեփանը(մարզիչ` Բարսեղյան Նարեկ)
Մրցաշարի հաղթող ճանաչվեց և 3-րդ կարգ ստացավ Երիցյան Ռադիկը (մարզիչ՝ Հարությունյան Իսահակ)։
Լավագույն եռյակը Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից պարգևատրվեց պատվոգրերով և գրքերով։
Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ։