19.03.2023

ՀՇԱ-ում կադեմիայում ավարտվեցին 3-րդ և 2-րդ կարգի որակավորման մրցաշարերը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեցին 3-րդ և 2-րդ կարգի որակավորման մրցաշարերը։

3-րդ կարգի մրցաշարում Ջաներյան Ալեքսը (Մարզիչ` Մարտիրոսյան Միքայել) 8 հնարավորից վաստակեց 6 միավոր և դարձավ 3-րդ կարգային։

Պայքարը թեժ էր 2-րդ կարգի համար։

2-րդ կարգ ստացավ Ավդալյան Գառնիկը (Մարզիչ` Բախշի Նագդալյան)։

Ստեփանյան Հայկը (Մարզիչ` Բախշի Նագդալյան) 2-րդ կարգ լրացնելուն զուգահեռ գրավեց նաև 3-րդ հորիզոնականը։

2-րդ հորիզոնականը գրավեց և 2-րդ կարգային դարձավ Երիցյան Ռադիկը (Մարզիչ` Հարությունյան Իսահակ)։

Շնորհավորում ենք կարգ լրացրած մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ