09.02.2022

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց 3-րդ կարգի որակավորման մրցաշարը։

Մեր մարզի շախմատիստները ուղղակի փայլեցին այս ստուգատեսում․ մրցաշարում 9 շախմատիստ լրացրեցին 3-րդ կարգ, որից 5-ը Արարատի մարզի շախմատիստներն էին։

8 հնարավորից 6 միավորով 3-րդ կարգային դարձան Սահակյան Կարապետը (մարզիչ` Մարտիրոսյան Միքայել) և Մնացականյան Նորիկը (մարզիչ` Հարությունյան Իսահակ)։ Գևորգյան Գայանեն (մարզիչ`Բախշի Նագդալյան) վերջին տուրում հաղթելով նույնպես վաստակեց 6 միավոր և լրացրեց 3-րդ կարգը։

8 հնարավորից 7 միավորով 2-րդ տեղը զբաղեցրեց և 3-րդ կարգային դարձավ Ստեփանյան Հայկը (մարզիչ` Նագդալյան Բախշի)։

Մրցաշարում 8 հնարավորից 7 միավորով 1-ին տեղը գրավեց և 3-րդ կարգ լրացրեց Սիմավոնյան Արմանը (մարզիչ` Նագդալյան Բախշի )։

ՇՆՈՐՀԱՎՈՐՈԻՄ ԵՆՔ ՄԵՐ ՄԱՐԶԻ ՊԱՏԱՆԻՆԵՐԻՆ և ՑԱՆԿԱՆՈՒՄ ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ ՄՅՈՒՍ ՄՐՑԱՇԱՐԵՐՈՒՄ։