07.11.2021

Արտաշատ քաղաքում ավարտվեց 3-րդ կարգի որակավորման մրցաշարը

Արտաշատ քաղաքում ավարտվեց 3-րդ կարգի որակավորման մրցաշարը, որն անցավ բավականին լարված և դիտարժան պայքարում։

Բալ ունեցող շախմատիստներից 4 միավորով 4-րդ կարգային դարձան Ռուսլան Կուզյաևը(մարզիչ՝ Բախշի Նագդալյան) և Կարապետյան Իրինան (մարզիչ՝ Իսահակ Հարությունյան)։

5,5 միավորով Մնացականյան Նորիկը (մարզիչ՝ Իսահակ Հարությունյան) լրացրեց 4 րդ կարգ։

8 հնարավորից 6 միավոր վաստակեցին և 3-րդ կարգ լրացրեցին Ալեքսանյան Հրանտը, Սարխոշյան Ալեքսը և Եգորյան Սուրենը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան)։

Մրցաշարում 3-րդ տեղ գրավեց և 3-րդ կարգային դարձավ Սիրունյան Ալեքսը (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ) ( Նշենք նաև, որ Ալեքսը ուներ 4-րդ կարգի 1 բալ և միանգամից դարձավ 3-րդ կարգային)։

2-րդ հորիզոնականը զբաղեցրեց և 8 հնարավորից 6,5 միավորով 3-րդ կարգ լրացրեց Ալեքսանյան Ավետը (մարզիչ՝ Բախշի Նագդալյան)։

Մրցաշարի հաղթող դարձավ և 3-րդ կարգ լրացրեց Հակոբյան Միլենան (մարզիչ՝ Երվանդ Գաբրիելյան)՝ 8 հնարավորից 6,5միավոր։Շնորհավորում ենք հաղթողներին և ցանկանում նորանոր հաջողություններ։