26.11.2021

ՀՇԱ — ում ավարտվեցին 3-րդ և 2-րդ կարգի մրցաշարերը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեցին 3-րդ և 2-րդ կարգի որակավորման մրցաշարերը։

Մեր շախմատիստներից 3-րդ կարգ լրացրեցին՝ Ավագյան Նարեկը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի) և Փանոսյան Արմանը (մարզիչ՝ Հարությունյան Իսահակ)։ Արմանը փայլուն հանդես եկավ 3-րդ կարգի մրցաշարում և ոչ միայն լրացրեց կարգ, այլև 8 հնարավորից վաստակեց 7 միավոր և գրավեց 1-ին հորիզոնականը։

2-րդ կարգի որակավորման մրցաշարում Գրիգորյան Լևոնը և Ավագյան Ալենը (մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել) 9 հնարավորից վաստակեցին 7-ական միավոր և լրացրեցին 2-րդ կարգ։

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին, իրենց ծնողներին և մարզիչներին ու մաղթում նորանոր հաղթանակներ։