Արտաշատ քաղաքում ավարտվեց 2-րդ կարգի որակավորման մրցաշարը։
Բաղդասարյան Ստյոպան (Մարզիչ ` Գաբրիելյան Երվանդ) 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ 2-րդ կարգային։
Հակոբյան Ֆելիքսը (Մարզիչ` Նագդալյան Բախշի) վաստակեց 7 միավոր, լրացրեց 2-րդ մարզական կարգը և գրավեց 3-րդ տեղ։
2-րդ տեղ գրավեց և 2-րդ կարգ ստացավ Սիմավոնյան Արմանը (Մարզիչ` Նագդալյան Բախշի)։
Մրցաշարի հաղթող 7.5 միավորով դարձավ Ջաբյան Նարեկը (Մարզիչ` Մարտիրոսյան Միքայել) ։
Շնորհավորում ենք բոլոր կարգ լրացրած մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ։