20.11.2022

ՀՇԱ-ում ավարտվեց 1-ին կարգի մրցաշարը

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց 1-ին կարգի որակավորման մրցաշարը։

Առուստամյան Նիկոլայը (մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս) 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և լրացրեց 1-ին կարգի 1 բալ։

Գրիգորյան Լևոնը (մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել) 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր, գրավեց 3-րդ տեղ և լրացրեց 1-ին կարգի 2-րդ բալ։

Շնորհավորում ենք մեր շախմատիստներին և մաղթում նորանոր հաղթանակներ։