26.07.2021

Հայկ Մարտիրոսյանը վաղը կխաղա թայ-բրեյքում

Աշխարհի գավաթի 1/8 եզրափակչի առաջին պարտիան սևերով հաղթելուց հետո Հայկ Մարտիրոսյանին բավարար էր չպարտվել պատասխան խաղում։ Հայկը հրաժարվեց ակտիվ սկզբնախաղից՝ գերադասելով ուժի տեսանկյունից ոչ-ոքի անել։ Փոխանակումների արդյունքում սկզբնախաղում ձեռք բերած փոքր առավելությունը հետզհետե վերացավ, և խաղը տեղափոխվեց մոտավորապես հավասար վերջնախաղ։ Վերջնախաղում սևերի դիրքը մի փոքր ավելի գերադասելի էր, սակայն սպիտակների ճամբարում թուլությունների բացակայությունը նրանց թույլ չէր տալիս վճռական գործողությունների անցնել։ Երկար մանևրելուց հետո սևերով խաղացող Ամին Տաբատաբեյը ձիու փոխանակում առաջարկեց, որը ծուղակ էր։ Ցավոք, Հայկը չնկատեց սևերի ծուղակը և սխալվեց։