14.12.2023

Եսայան Կարենը ՁՄԵՌ 2023 մրցաշարում արժանացավ հատուկ մրցանակի

Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց «ՁՄԵՌ 2023» միջազգային և ազգային վարկանիշի հաշվարկով մրցաշարը:

Եսայան Կարենը (Մարզիչ՝ Մանուկյան Սարգիս) 9 հնարավորից վաստակեց 6 միավոր, բարելավեց վարկանիշը 73 կետով և արժանացավ հատուկ մրցանակի՝ մարզերի մասնակիցների մեջ գրավելով 1 տեղը։

Շնորհավորում ենք Կարենին և մաղթում նորանոր հաջողություններ։