20.02.2024

Շարունակվում է Երվանդ Հովհաննիսյանին նվիրված Արարատի մարզի պատանիների առաջնությունը

Մասիս քաղաքում շարունակվում է Երվանդ Հովհաննիսյանին նվիրված Արարատի մարզի պատանիների առաջնությունը։

Ստորև ներկայացնում ենք յուրաքանչյուր խմբի առաջատարներին՝

Մինչև 8 տարեկաններ

Խաղացված 4 տուրերից հետո 3 միավորով 3-րդ հորիզոնականը կիսում են 4 շախմատիստներ՝

Մարկոսյան Հակոբը (Մարզիչ՝ Երվանդ Գաբրիելյան), Առաքելյան Միքայելը, Ղազարյան Տիգրանը (Մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս), Զաքարյան Հակոբը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի)։ 1-ին և 2-րդ հորիզոնականները 4 միավորով կիսում են Դովլաթյան Դավիթը և Հակոբյան Սոսը (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ), վաղը իրենք կմրցեն միմյանց դեմ։

Մինչև 10 տարեկաններ

5-րդ տուրից հետո 4-ական միավորով 3-րդ տեղը կիսում են 4 շախմատիստներ՝ Գալստյան Սևադան, Կարապետյան Լևոնը (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ), Խաչատրյան Դավիթը (Մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս), Ղազարյան Շավարշը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի)։ 1-ին և 2-րդ տեղերը 4․5 միավորով կիսում են Ղարախանյան Ալեքսը (Մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ) և Մալխասյան Հայկը (Մարզիչ՝ Նագդալյան Բախշի)։

Մինչև 12 տարեկաններ

5-րդ տուրից հետո 4 միավորով 2-րդից 4-րդ տեղերը կիսում են համապասխանաբար Սարգսյան Նարիկը (Մարզիչ՝ Հարությունյան Իսահակ), Ավագյան Սուրենը (Մարզիչ՝ Մանուկյան Սարգիս) և Սիրունյան Ալեքսը (Մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել)։

Խմբի միանձնյա առաջատարն է Խանոյան Ալենը (Մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել) 4․5 միավորով։

Մինչև 14 տարեկաններ

2-րդից 4-րդ տեղերը կիսում են համապասխանաբար Գրիգորյան Դավիթը (Մարզիչ՝ Մելքոնյան Վարդան), Եսայան Կարենը (Մարզիչ՝ Մանուկյան Սարգիս), Ավագյան Ալենը (Մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել)։ Խմբի առաջատարն է Հայրապետյան Հակոբը (Մարզիչ՝ Մանուկյան Սարգիս) 4․5 միավորով։

Մինչև 16 տարեկաններ

3․5 միավորով 3-րդ և 4-րդ տեղերը կիսում են Հովհաննիսյան Հայկը և Հովակիմյան Խաչիկը (Մարզիչ՝ Մարտիրսյան Միքայել),

1-ին և 2-րդ տեղերը կիսում են Խաչատրյան Ժորան (Մարզիչ՝ Պետրոսյան Տիգրան) և Գրիգորյան Ալենը (Մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել)։

Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։

Ֆոտոշարք