07.05.2021

Արարատի մարզի շախմատի տղամարդկանց առաջնության կանոնակարգ

Մայիսի 16-ին Արտաշատ քաղաքում տեղի կունենա Արարատի մարզի շախմատի տղամարդկանց առաջնությունը, որը նաև համարվում է Հայաստանի տղամարդկանց առաջնության կիսաեզրափակիչ փուլի ընտրական մրցաշար։

Կանոնակարգ

  • Անցկացման վայրը՝ ք․ Արտաշատ, Շառլ Ազնավուրի անվան մշակութային կենտրոն (սպիտակ տուն)
  • Մասնակցության իրավունք ունեն առնվազն 2-րդ մարզական կարգ ունեցող շախմատիստները
  • Տեղերը սահմանափակ են
  • Ժամակարգը՝ 10 + 5
  • Տուրերի քանակը՝ 7
  • Մրցաշարին ներկայանալ մայիսի 16-ին, ժամը 10։30-ին։
  • Գրանցման վերջնաժամկետ՝ մայիսի 14։
  • Գրանցվելու համար զանգահարել առաջնության մրցավար Բախշի Նագդալյանին՝ 077-89-89-10
  • Առաջին երկու տեղը գրաված մասնակիցները իրավունք կստանան մասնակցել Աբովյան քաղաքում կայանալիք Հայաստանի տղամարդկանց առաջնության կիսաեզրափակիչ փուլին( մրցաշարային ծախսերը հոգում է Շախմատի ֆեդերացիան)