16.05.2021

Ավարտվեց Արարատի մարզի շախմատի տղամադրկանց առաջնությունը

Մայիսի 16-ին Արտաշատ քաղաքում կայացավ Արարատի մարզի շախմատի տղամարդկանց առաջնությունը, որը նաև համարվում է Հայաստանի տղամարդկանց առաջնության կիսաեզրափակիչ փուլի ընտրական մրցաշար։ Առաջնությանը մասնակցեցին Արարատի մարզի ուժեղագույն շախմատիստները, ինչպես նաև լավագույն պատանիներն ու երեխաները։

Առաջնության սկզբից մրցաշարային աղյուսակի առաջատարներ դարձան Գոռ Հարությունյանը, Հայկ Մուշեղյանը, Արտյոմ Սուքիասյանն ու 12-ամյա Ալեն Պողոսյանը։ 5-րդ տուրում Գոռ Հարությունյանը հաղթեց Արտյոմ Սուքիասյանին, իսկ Հայկ Մուշեղյանը ոժեղ գտնվեց Ալեն Պողոսյանից։ Գոռն ու Հայկը գլխավորեցին աղյուսակը մինչև վերջին տուրը։

Վերջին տուրում Հայկ Մուշեղյանը պարտվեց Արտյոմ Սուքիասյանին, ինչը թույլ տվեց Գոռ Հարությունյանին ոչ-ոքի համաձայնվել Նարեկ Բարսեղյանի հետ և դառնալ Արարատի մարզի տղամարդկանց չեմպիոն։

Երկրորդ տեղը գրավեց Հայկ Մուշեղյանը, երրորդը՝ Արտյոմ Սուքիասյանը։

Առանձին նշենք նաև 12-ամյա Ալեն Պողոսյանին, ով առաջնության ամբողջ ընթացքում գտնվել է առաջատարների կամ առաջատարներին հետապնդողների շարքում, իսկ եզրափակիչ աղյուսակում 7 հնարավորից վաստակելով 5 միավոր գրավել է 5-րդ տեղը։ Պատանիներից 5 միավոր են վաստակել նաև պատանի Ռաֆիկ Կալիջյանը, ով վերջերս լրացրեց առաջին կարգ, և Դավիթ Դավթյանը։

Հունիս ամսին Գոռ Հարությունյանն ու Հայկ Մուշեղյանը կներկայացնեն Արարտի մարզը Հայաստանի տղամարդկանց առաջնության կիսաեզրափակիչ փուլի ընտրական մրցաշարում։

Շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ։

Եզրափակիչ աղյուսակ

Ֆոտոշարքը՝ մեր ֆեյսբուքյան էջում