Ավարտվեց տղամարդկանց առաջին խմբի մրցաշարը
Ավարտվեց Հայաստանի առաջին խմբի մրցաշարը, որտեղ Արարատի մարզը ներկայացնում էր երկու շախմատիստ։ Փոխնեփոխ հաջողություններով մեր շախմատիստները ընդհանուր առմամբ լավ խաղացին։
Աննա Սարգսյանը վաստակեց 5,5 միավոր, կարողացավ հաղթել մրցաշարի բրոնզե մեդալակրին։ Այնուամենայնիվ, սա եզակի դեպք էր, երբ կին շախմատիստը մասնակցում է տղամարդկանց առաջնությանը և այնտեղ կարողանում է համառ պայքար ցույց տալ։
Մրցաշարի ամենափոքր մասնակիցներից Արշակ Մելքոնյանը վաստակեց 4,5 միավոր ու բարձրացրեց իր միջազգային վարկանիշը 109,6 կետով։ Այս հաջողությանը Արշակը կարողացավ հասնել իրենից շատ ավելի բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների հետ երկու հաղթանակի և բազմաթիվ ոչ-ոքիների շնորհիվ։ Ներկայացնենք Արշակի վերջին երկու պարտիաները․