
Մասիս քաղաքի երաժշտական դպրոցում մեկնարկեց Արարատի մարզի շախմատի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունը
Մասիս քաղաքի երաժշտական դպրոցում մեկնարկեց Արարատի մարզի շախմատի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունը։
Առաջիկա շաբաթվա ընթացքում մարզի ուժեղագույն երեխաները կպայքարեն մեդալների և Հայաստանի կիսաեզրափակչի ուղեգրերի համար։
Բացման արարողությանը ներկաներին ողջունեց և Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանի խոսքը փոխանցեց Մասիս համայնքի ղեկավարի օգնական Ռ.Հովհաննիսյանը։
Մասնակիցներին հաջողություն և արդար մրցակցություն մաղթեց Արարատի մարզի շախմատի պատասխանատու Մարտիրոսյան Միքայելը։
Հաջողություն բոլոր մասնակիցներին