Հայկ Մարտիրոսյանը ոչ-ոքիով մեկնարկեց Հայաստանի բարձրագույն խմբում։
Այսօր մեկնարկեցին Հայաստանի բարձրագույն խմբերի առաջնությունները։ Արարատի մարզը ներկայացնող Հայկ Մարտիրոսյանը մրցաշարի ֆավորիտներից մեկն է։ Առաջին տուրում նրա մրցակիցն էր Տիգրան Հարությունյանը, ով կարողացավ պարտիայի ամբողջ ընթացքում համառորեն պաշտպանվել ու պահել ոչ-ոքին։
Վաղը Հայկը սևերով կխաղա Լևոն Բաբուջյանի դեմ, ով այսօր սևերով պարտվեց Ռոբերտ Հովհաննիսյանին։