Աշխարհի գավաթ․ Հայկ Մարտիրոսյանը վաղը կխաղա թայ-բրեյք
Այսօր տեղի ունեցան Աշխարհի գավաթի պատասխան հանդիպումները, որտեղ, ցավոք, մեր առաջատար Հայկ Մարտիրոսյանը պարտություն կրեց, և վաղը ստիպված կլինի ուղեգիրը նվաճել թայ-բրեյքում։
Զամբիացի մրցակիցը շատ ագռեսիվ խաղարկեց սկզբնախաղը՝ ցանկանալով ստանալ սուր դիրք։ Հայկը ընդունեց մարտահրավերը և կարողացավ ակտիվ հակախաղ ստեղծել։ 32-րդ քայլում սևերով խաղացող մեր շախմատիստը հաշվարկի սխալ թույլ տվեց և կորցրեց ձին, իսկ երկու քայլ անց՝ նաև փիղը։