Աննա Սարգսյանն ու Արշակ Մելքոնյանը կմասնակցեն Տղամարդկանց 1-ին խմբի մրցաշարին

Աննա Սարգսյանն ու Արշակ Մելքոնյանը կմասնակցեն Տղամարդկանց 1-ին խմբի մրցաշարին

Հունվարի 21-ին տեղի ունեցավ Հայաստանի տղամարդկանց 1-ին խմբի վիճակահանությունը։ Մեր մարզը ներկայացնում են պատանի Արշակ Մելքոնյանը ու Հայաստանի կանանց հավաքականի անդամ Աննա Սարգսյանը, ով, ունենալով կանանց հավաքականի կազմում ելույթ ունենալու իրավունք, որոշել է ուժերը փորձել տղամարդկանց մեջ։ Մրցաշարի կազմը հետևյալն է․

  • Հարությունյան Տիգրան 2549
  • Հայրապետյան Հովիկ 2488
  • Միքայելյան Արման 2485
  • Դավթյան Արթուր 2466
  • Շահինյան Դավիթ 2452
  • Բաբուջյան Լևոն 2440
  • Ղարիբյան Մամիկոն 2432
  • Սարգսյան Աննա 2402
  • Վարդանյան Հայկ Գ․ 2389
  • Բարսեղյան Արմեն 2362
  • Դանիելյան Վահե 2357
  • Երեմյան Ալեն 2274
  • Օհանյան Էմին 2255
  • Մելքոնյան Արշակ 2079

Բարձրագույն խմբի ուղեգիր կնվաճեն առաջին երեք տեղ գրաված մասնակիցները։

Առաջին տուրում Աննա Սարգսյանի մրցակիցն է լինելու Արման Միքայելյանը։ Արշակ Մելքոնյանը կմրցի Տիգրան Հարությունյանի հետ։