Պողոսյան Տիգրանը դարձավ 2-րդ Կարգային

Պողոսյան Տիգրանը դարձավ 2-րդ Կարգային

Աջափնյակի շախմատի դպրոցում ավարտվեց 2-րդ կարգի որակավորման մրցաշարը։ Մասիսցի Պողոսյան Տիգրանը (մարզիչ՝ Միքայել Մարտիրոսյան) 9 հնարավորից վաստակեց 7 միավոր, գրավեց 3-րդ տեղը և լրացրեց 2-րդ որակավորման կարգ։

Շնորհավորում ենք Տիգրանին և մաղթում նորանոր հաղթանակներ։