Արարատի մարզի նոր պրոֆեսիոնալ շախմատիստները
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց 1-ին կարգի որակավորման մրցաշարը։ 76 շախմատիստ պայքարում էին պրոֆեսիոնալների շարքերը համալրելու համար։ Մրցաշարի հաղթող դարձավ Ռաֆայել Վահանյանի անվան դպրոցի սան Ռաֆիկ Կալիջյանը, ով 9 հնարավորից վաստակեց 8 միավոր։ Երրորդ հորիզոնականը զբաղեցրեց Ժորա Խաչատրյանը, ով վաստակեց 6,5 միավոր և լրացրեց առաջին կարգի երկրորդ բալը։
Առաջին կարգի բալ լրացրեցին Գևորգ Կրմենյանը(6 միավոր) ու Լիդյա և Ժորա Խաչատրյանները(6,5-ական միավոր)(մարզիչ՝ Միքայել Մարտիրոսյան), ովքեր շատ պարտիաներ էին խաղացել 1-ին կարգի բալ ունեցող մրցակիցների դեմ։
Շնորհավորում ենք մեր մարզիկներին, իրենց ընտանիքին և մարզիչներին։
Ընդհանուր առմամբ Արարատի մարզը ներկայացրել է 9 շախմատիստ՝
- Ռաֆիկ Կալիջյան - 8 միավոր
- Ժորա Խաչատրյան - 6,5 միավոր
- Լիդյա Խաչատրյան - 6,5 միավոր
- Գևորգ Կրմենյան - 6 միավոր
- Կարեն Եսայան - 4,5 միավոր
- Վիլիկ Առաքելյան - 4 միավոր
- Ներսես Ֆահրադյան - 4 միավոր
- Արամ Խաչատրյան - 3,5 միավոր
- Վիոլետա Եսայան - 3,5 միավոր