Մեկնարկեց Մասիսի համայնքապետի գավաթ-2025 մրցաշարը

Մեկնարկեց Մասիսի համայնքապետի գավաթ-2025 մրցաշարը

Մասիս քաղաքի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում մեկնարկեց Մասիսի Համայնքապետի գավաթ-2025 շախմատի մրցաշարը։

Մրցաշարի բացման արարողությանը իրենց խոսքով հանդես եկան՝

Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր նախագահ, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արմեն Գևորգյանը,

Մասիսի համայնքապետարանի կրթության, սպորտի, մշակույթի, երիտասարդության և առողջապահության բաժնի պետ Տիգրան Բաբախանյանը, Մասիսի համայնքապետի օգնական Ռուբեն Հովհաննիսյանը, Արարատի մարզի շախմատի գծով պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը։