
Մասիսում անցկացվում է Մասիսի համայնքապետի գավաթ-2024 շախմատի մրցաշարը։
Հունվարի 11-19-ը Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում անցկացվում է Մասիսի համայնքապետի գավաթ-2024 շախմատի մրցաշարը։
Հունվարի 11-ին Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ողջունեց մասնակիցներին և մրցաշարը հայտարարեց բացված։
Անցկացված 7 խաղափուլերից հետո 6 միավորով 1-3-րդ տեղեր կիսում են Գրիգորյան Ալենը, Եսայան Վիոլետան և Հովհաննիսյան Հայկը։
Հաջողություն ենք մաղթում բոլոր մասնակիցներին։