Հայկ Մարտիրոսյանը հաղթեց Մամեդյարովին
Աշխարհի գավաթի 1/32 եզրափակիչ փուլում Հայկ Մարտիրոսյանը սպիտակներով հաղթանակի հասավ Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։ Հավասար դիրքում ադրբեջանցի մրցակիցը անտեղի սրեց խաղը և հայտնվեց ուժեղ գրոհի տակ։ Ստանալով թույլ արքա և երկու պակաս զինվոր՝ Մամեդյարովը ճանաչեց իր պարտությունը։