
Հայկ Մարտիրոսյանը հավակնում է Հայաստանի չեմպիոնի կոչմանը
9-րդ և 10-րդ տուրերում երկու հաղթանակից և Մանուէլ Պետրոսյանի անհաջող ելույթից հետո Հայկ Մարտիրոսյանը կտրուկ կրճատում է տարբերությունը և վերջին տուրից առաջ ետ է մնում առաջատար Մանուէլից ընդամենը 0.5 միավոր։
10 տուրից հետո Մանուէլ Պետրոսյանը վաստակել է 7 միավոր, Հայկ Մարիտրոսյանն ու Շանթ Սարգսյանը՝ 6.5 -ական միավոր, առաջատարների խմբում է նաև Սամվել Տեր-Սահակյանը 6 միավորով։
Վերջին տուրի զույգերն են՝
- Արման Փաշիկյան - Հայկ Մարտիրոսյան
- Արման Միքայելյան - Մանուէլ Պետրոսյան
- Տիգրան Պետրոսյան - Շանթ Սարգսյան
- Սամվել Տեր-Սահակյան - Տիգրան Հարությունյան
- Դավիթ Շահինյան - Մամիկոն Ղարիբյան