
Հայկ Մարտիրոսյանը Հայաստանի առաջնությունում կիսում է 2-3-րդ հորիզոնականը
Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի վերջին տուրում Հայկ Մարտիրոսյանը սևերով հաղթեց Արման Փաշիկյանին։ Սևերով հաղթեցին նաև Մանուէլ Պետրոսյանն ու Շանթ Սարգսյանը, ինչից հետո Մանուէլը 8 միավորով դարձավ Հայաստանի չեմպիոն, իսկ Հայկն ու Շանթը 7.5-ական միավորով կիսեցին 2-3-րդ հորիզոնականները՝ ունենալով հավասար միավորներ և հավասար լրացուցիչ ցուցանիշներ։