Հայկ Մարտիրոսյանը մասնակցում է «Biel Chess Festival 2024»-ին
Հուլիսի 13-ին Հայկ Մարտիրոսյանը «Biel Chess Festival 2024» միջազգային մրցաշարի շրջանակներում անցկացված ֆիշերի շախմատի մրցաշարում 7 հնարավորից վաստակեց 5 միավոր և կիսեց 1-2-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնելով 2-րդ տեղը: Մրցաշարի հաղթող դարձավ Հավակնորդների մրցաշարի մասնակից Ռամեշբաբու Պրագնանանդհան։
Հուլիսի 14-ին կայացած Արագ շախմատի մրցաշարում Հայկը 5 հնարավորից վաստակեց 3.5 միավոր և դարձավ միանձնյա հաղթող՝ 1 միավորով առաջ անցնելով 2-4-րդ հորիզոնականները կիսած Վինսենտ Կայմերից, Ռամեշբաբու Պրագնանանդհայից և Լե Քուան Լիեմից։
Հուլիսի 16-ին կմեկնարկի դասական ժամակարգով շրջանային մրցաշարը:
Շնորհավորում ենք Հայկին և մաղթում հաջողություն հիմնական մրցաշարում: