Հայկ Մարտիրոսյանը գլխավորեց Հայաստանի վարկանիշային աղյուսակը

Հայկ Մարտիրոսյանը գլխավորեց Հայաստանի վարկանիշային աղյուսակը

Հայաստանի Շախմատի վարկանիշային ցուցակը գլխավորում է Արարատի մարզի ներկայացուցիչը՝ միջազգային գրոսսմայստեր Հայկ Մարտիրոսյանը 2696 կետով։ Հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայկը դարձավ Հայաստանի Հանրապետության 1-ին համարը իր միջազգային վարկանիշով, իսկ Ֆիդեի դասակարգման աղյուսակում բարձրացել է 38-րդ հորիզոնական։

Շնորհավորում ենք Հայկին՝ ցանկանալով զարգացնել իր հաջողությունները և բարձր պահել երկրի, հայրենիքի, մարզի և հարազատ Արտաշատ համայնքի պատիվը։