Հայկ Մարտիրոսյանը հաղթում է Լևոն Բաբուջյանին

Հայկ Մարտիրոսյանը հաղթում է Լևոն Բաբուջյանին

2018 թվականի Հայաստանի չեմպիոնը առաջին տուրում ոչ-ոքիից հետո կարողացավ օգտվել իրավիճակից ու սևերով հաղթել Լևոն Բաբուջյանին։ Սիցիլիական պաշտպանության Ռոսսոլիմոյի տարբերակում Հայկը զիվորի զոհաբերությամբ կարողացավ խլել նախաձեռնությունը ու հետզհետե մեծացնելով առավելությունը՝ հասնել հաջողության։

Երկու տուրից հետո Հայկը վաստակել է 1,5 միավոր ու կիսում է երրորդ հորիզոնականը։ Վաղը Հայկ Մարտիրոսյանը սպիտակնորեվ կմրցի Տիգրան Պետրոսյանի դեմ։