
Հայկ Մարտիրոսյանը հաղթում է Հայաստանի բարձրագույն խմբի առաջին տուրում
Քիչ առաջ ավարտվեց Հայկ Մարտիրոսյան - Տիգրան Պետրոսյան պարտիան։ Հայկը սկզբնախաղի արդյունքում ստացավ փոքր ու երկարատև առավելություն ֆիգուրների ավելի լավ դասավորվածության հաշվին։ Սևերով դժվար է նման դիրքերում ճիշտ քայլեր գտնել, ինչի պատճառով Տիգրան Պետրոսյանը շուտով հայտնվեց ցայտնոտի մեջ։ Օգտվելով ընձեռնված հնարավորությունից՝ Հայկը փոքրիկ տակտիկական հարված հասցրեց և ստացավ երկու զինվորի առավելություն, որոնք իրացնելը տեխնիկայի հարց էր։
Երկրորդ տուրում Հայկը սևերով կխաղա Շանթ Սարգսյանի դեմ։