Հայկ Մարտիրոսյանը համալրեց Հայաստանի հավաքականի կազմը
Հայաստանի հավաքականի 5-րդ մասնակցին որոշելու համար Հայաստանի շախմատի ֆեդերացիան կազմակերպեց լրացուցիչ մրցաշար 4 գլխավոր հավակնորդների միջև։ Մրցաշարն անցկացվում էր 2 շրջանով։ Ցավոք, առողջական խնդիրների պատճառով Արման Փաշիկյանը նախ շատ անհաջող մեկնարկեց, իսկ հետագայում նաև ստիպված եղավ դուրս գալ մրցաշարից։ Ներկայացնենք Հայկի պարտիաները։
4 տուրից հետո Հայկ Մարտիրոսյանը և Մանուէլ Պետրոսյանը գկխավորում էին մրցաշարային աղյուսակը, իրենցից 1 միավոր ետ էր Սամվելը։ 5-րդ տուրում Հայկը ստացավ լրացուցիչ միավոր և դարձավ միանձնյա առաջատար։
Մրցաշարում հաղթելու համար Մանուէլը նախ պետք է գոնե չպարտվեր Սամվելին, իսկ վերջին տուրում կարողանար հաղթել Հայկին։ Խաղալով շատ ագռեսիվ՝ Մանուէլը ստացավ ծանր դիրք՝ նավակը երկու թեթև խաղաքարի դիմաց։ Արդեն պետք էր պայքարել ոչ-ոքիի համար։ Երկար պայքարից հետո Մանուէլը պարտություն կրեց։
Վերջին տուրում Հայկը ամբողջ պարտիան խաղաց շատ ամուր և մի պահ նույնիսկ առավելություն ունեցավ, սակայն խաղաց առանց ավելորդ ռիսկերի և խաղն ավարտեց ոչ-ոքի՝ պահպանելով իր տեղը ազգային հավաքականի կազմում։