Մեր մարզիկների ելույթը Հայաստանի պատանեկան առաջնության եզրափակչում

Մեր մարզիկների ելույթը Հայաստանի պատանեկան առաջնության եզրափակչում

Ավարտվեց Հայաստանի պատանեկան առաջնության եզրափակիչ փուլը, որին Արարատի մարզից տարբեր տարիքային խմբերում մասնակցում էր 7 շախմատիստ։

Մինչև 10 տարեկան տղաներ

Սուրեն Ավագյանը (Մասիս, Միքայել Մարտիրոսյան) հաղթանակով մեկնարկեց առաջնությունում և սկզբում հաջող հանդես եկավ, սակայն վերջնամասում չկարողացավ դիմակայել և կրեց 5 անընդմեջ պարտություն և 3 միավորով գրավեց 12-րդ տեղը։ Սա Սուրենի առաջին նմանատիպ մրցաշարն էր և զգացվում էր փորձի պակասը։

Մինչև 12 տարեկան տղաներ

Հակոբ Հայրապետյանը (Վեդի, Երվանդ Գաբրիելյան) հոյակապ սկսեց առաջնությունը և մեկնարկային 4 տուրում տոնեց 4 հաղթանակ, սակայն հետագայում չկարողացավ պահել հաղթանական տեմպը և 5.5 միավորով գրավեց 6-րդ հորիզոնականը։

Կարեն Եսայանը (Մասիս, Տիգրան Ազարյան (ՀՇԱ)) անհաջող հանդես եկավ և Սուրենի պես վերջին 5 տուրում կրեց 5 պարտություն՝ 2 միավորով զբաղեցնելով 12-րդ հորիզոնականը։

Մինչև 14 տարեկան տղաներ

Ալեն Պողոսյանի (Մասիս, Գևորգ Հարությունյան (ՀՇԱ)) մոտ իրավիճակը հակառակն էր․ նա շատ անհաջող մեկնարկեց և առաջնության վերջնամասում նոր սկսեց հաղթանակներ տոնել, սակայն արդեն ուշ էր, Ալենը 3.5 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

Մինչև 18 տարեկան տղաներ

Արշակ Մելքոնյանը (Արտաշատ) առաջնությունը սկսեց երկու պարտությամբ սպիտակ գույնով, ինչը զգալիորեն վատացրեց մրցաշարային իրավիճակը։ Հետագայում Արշակը կարողացավ հավաքվել և մի քանի լավ խաղ ցույց տալ, սակայն մեկնարկային կորուստը թույլ չտվեց մրցանակների համար պայքարել, Արշակը 4 միավորով զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը։

Մինչև 10 տարեկան աղջիկներ

Ամելի Պողոսյանը (Մասիս, Միքայել Մարտիրոսյան) հոյակապ մենկարկեց առաջնություն և առաջին 4 խաղում տոնեց 4 հաղթանակ, հետագա ընթացքը այդքան բարեհաջող չստացվեց և Ամելիին մի քիչ չհերիքեց մրցանակային տեղ զբաղեցնելու համար։ Ամելին 7 միավորով գրավեց 4-րդ հորիզոնականը՝ 2-րդ տեղին զիջելով 0.5 միավոր։

Մինչև 14 տարեկան աղջիկներ

Վիոլետա Եսայանը (Մասիս, Սարգիս Մանուկյան (ՀՇԱ)) անհաջող խաղաց առաջնությունում և 1 միավորով գրավեց 12-րդ հորիզոնականը։