Արտաշատում անցկացվեց Արտաշատի համայնքապետարանի կողմից կազմակերպված մրցաշար
Արտաշատ քաղաքում Շ. Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնում անցկացվեց օլիմպիական մրցակարգով Շախմատի հետաքրքիր մրցաշար։ Մրցաշարը փայլուն կերպով կազմակերպել էին Արտաշատի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետ պարոն Ա. Գոլեցյանը, Ռ. Գոլեցյանի անվան մարզադպրոցի փոխտնօրեն, վաստակավոր մարզիչ, Գ. Սիմոնյանը, Արարատի մարզի շախմատի պատասխանատու Մ. Մարտիրոսյանը։ Արտաշատի համայնքապետ պարոն Կարեն Բենիամինյանը ողջունեց հաղթողներին, պարգևատրեց պատվոգրերով և դրամական մրցանակներով, իսկ առաջին մրցանակակրին՝ նաև գավաթով:
- Առաջնության հաղթող դարձավ Մանե Մարտիրոսյանը,
- 2-րդ տեղը գրավեց Արման Զաքարյանը,
- 3-րդ տեղը գրավեց Կառլոս Գրիգորյանը:
Շնորհավորում ենք բոլոր հաղթողներին և մաղթում նորանոր հաղթանակներ։