
Արտաշատ քաղաքում ավարտվեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կիսաեզրափակիչ մրցաշարը
Արտաշատ քաղաքում ավարտվեց Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի կիսաեզրափակիչ մրցաշարը, որն անցկացվում էր Ա և Բ խմբերով։
Փակման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի կենտրոնի տնօրեն Նինել Գաբրիելյանը։
2 մրցաշարերի արդյունքներով հաջորդ փուլի ուղեգրեր նվաճեցին ՝
Մարտիրոսյան Սմբատը, Ղազարյան Դավիթը (մարզիչ՝ Բաբլոյան Միքայել), Պապոյան Հակոբը, Անդրեասյան Անգելինան, Ղահրամանյան Արմանը (մարզիչ՝ Հարությունյան Իսահակ), Սարգսյան Դավիթը, Հարությունյան Գեղամը (մարզիչ՝ Մուշեղյան Հայկ), Մհերյան Արմենը (մարզիչ՝ Սիմոնյան Սուսաննա), Վահրամյան Վաչեն (մարզիչ՝ Նագդալյան Բախշի)։
🏆🥉Ա խմբում 3-րդ տեղ գրավեց Մարտիրոսյան Վոլոդյան (մարզիչ՝ Հարությունյան Իսահակ)։
🏆🥈2-րդ տեղ գրավեց Մելիքսեթյան Գեղամը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի)
🏆🥇Մրցաշարի հաղթող դարձավ Սուքիասյան Գարիկը։
Ա խմբում լավագույն աղջիկ խաղացող ճանաչվեց Անդրեասյան Անգելինան (մարզիչ՝ Հարությունյան Իսահակ)։
🏆🥉Բ խմբում 3-րդ տեղ գրավեց Գասպարյան Գարիկը (մարզիչ՝ Մուշեղյան Հայկ)
🏆🥈2-րդ տեղ գրավեց Կարապետյան Արամը (մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս)
🏆🥇Մրցաշարի հաղթող դարձավ Շահբազյան Գևորգը (մարզիչ՝ Նագդալյան Բախշի)։
Բ խմբում լավագույն աղջիկ խաղացող ճանաչվեց Ղազարյան Սառան (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ)։
Լավագույն եռյակը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով և պատվոգրերով։
Մրցաշարի արդյունքներով կարգեր լրացրած մասնակիցների մասին տեղեկատվությունը կհրապարակվի մոտակա շաբաթվա ընթացքում։
Շնորհավորում ենք հաջորդ փուլ անցած և մրցանակային տեղեր գրաված մասնակիցներին և մաղթում նորանոր հաջողություններ։