
Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Արարատի տարածաշրջանի փուլը։
Վեդի 2-րդ դպրոցում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Արարատի տարածաշրջանի փուլը։
3-րդ տեղ գրավեց Արարատ քաղաքի 4-րդ դպրոցը։
2-րդ տեղ գրավեց Վեդի 1 դպրոցը։
Մրցաշարի հաղթող դարձավ և մարզային փուլի ուղեգիր նվաճեց Արարատ քաղաքի 1-ին դպրոցը։
Մրցանակային տեղեր գրաված դպրոցները Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։
Շնորհավորում ենք հաղթողներին և մաղթում նորանոր հաջողություններ։