Ավարտվեց դպրոցականների շախմատի 16-րդ օլիմպիադայի Մասիսի տարածաշրջանի փուլը։
Մինչ մրցաշարի մեկնարկը Մասիսի 2-րդ դպրոցի սաները գեղեցիկ միջոցառում էին պատրաստել ներկաների համար։
Լարված ու համառ պայքարից հետո Այնթապ-1 դպրոցի սաները գրավեցին 3-րդ հորիզոնականը։
2-րդ հորիզոնականը զբաղեցրին Մասիսի 2-րդ դպրոցի շախմատիստները։
Մրցաշարում 1 տեղ գրավեց և մարզային փուլ անցավ Մասիսի 3-րդ դպրոցը։
Լավագույն եռյակը պարգևատրվեց պատվոգրերով։
Շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում հաջողություն մարզային փուլում։