
Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Արտաշատի տարածաշրջանի փուլը
Արտաշատի 1 դպրոցում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Արտաշատի տարածաշրջանի փուլը։
3-րդ տեղ զբաղեցրեց Նշավանի դպրոցը։
2-րդ տեղ զբաղեցրեց Քաղցրաշենի դպրոցը։
Մրցաշարի հաղթող դարձավ և մարզային փուլի ուղեգիր նվաճեց Արտաշատի 1 դպրոցը։
Մրցանակային տեղեր զբաղեցրած դպրոցները Հայաստանի շախմատի ակադեմիայի կողմից պարգևատրվեցին պատվոգրերով։
Շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ։