Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Արարատի մարզի եզրափակիչ փուլը

Ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Արարատի մարզի եզրափակիչ փուլը

Արտաշատ քաղաքի 4-րդ հիմնական դպրոցում ավարտվեց ՀՀ դպրոցականների շախմատի 18-րդ օլիմպիադայի Արարատի մարզի եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին Արարատ քաղաքի 1-ին, Մասիս քաղաքի 2-րդ և Արտաշատ քաղաքի 1-ին հիմնական դպրոցների թիմերը։

Արտաշատի 1-ին հիմնական դպրոցի թիմը գրավեց 1-ին տեղ և նվաճեց հանրապետական փուլի ուղեգիր։ Նշված 3 թիմերը Հայկական բարեգործական ընդհանուր միության կողմից ստացան նվերներ։

Շնորհավորում ենք Արտաշատ քաղաքի 1-ին հիմնական դպրոցին և մաղթում նորանոր հաջողություններ։