
Արտաշատ քաղաքում ավարտվեց Արարատի մարզի տղամարդկանց առաջնությունը
Արտաշատ քաղաքում ավարտվեց Արարատի մարզի տղամարդկանց առաջնությունը, որը համարվում էր ընտրական մրցաշար առաջին խմբի կիսաեզրափակիչ խմբի համար։
50 + տարիքայինների պայքարում լավագույն արդյունքը Դանիելյան Բագրատինն էր։
Լավագույն աղջիկ մրցանակին արժանացավ Խաչատրյան Մարին(Մարզիչ՝ Հովհաննիսյան Թովմաս)
Լավագույն 2-րդ կարգայինը Դալլաքյան Սեյրանն էր (Մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել)։
3-րդ տեղ գրավեց Խաչատրյան Ժորան։
2-րդ տեղ գրավեց Գրիգորյան Դավիթը(Մարզիչ՝ Ալավերդյան Գևորգ)
2025 թվականի Արարատի մարզի չեմպիոն դարձավ Սուքիասյան Արտյոմը։
Շնորհավորում ենք մրցանակակիրներին և մաղթում նորանոր հաջողություններ։