
Հայաստանի շախմատի ակադեմիայում ավարտվեց ազգային վարկանիշի հաշվարկով մրցաշարը:
Հետաքրքիր ու համառ պայքարից հետո մեր մարզի շախմատիստներից մրցանակային տեղեր զբաղեցրին՝
- մարզերից լավագույն արդյունք ցույց տվեց Դավթյան Դավիթը (մարզիչ՝ Գաբրիելյան Երվանդ)։
- կարգային մասնակիցների մեջ լավագույն արդյունք ցույց տվեց Կրմենյան Գևորգը (մարզիչ՝ Մարտիրոսյան Միքայել)։
Շնորհավորում ենք մեր մարզի շախմատիստներին և մաղթում հաջողություններ գալիք մրցաշարերում։