
Մասիս քաղաքում ավարտվեց «Մասիսի համայնքապետի սուպերգավաթ 2025» մրցաշարը
Օգոստոսի 12-ին Մասիս քաղաքում ավարտվեց «Մասիսի համայնքապետի սուպերգավաթ 2025» մրցաշարը։ Ներկաներին ողջունեցին Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը և Արարատի մարզի շախմատի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանը։
Մասիս համայնքի ղեկավարի խոսքը փոխանցեց Ռուբեն Հովհաննիսյանը, և ազդարարեց մրցաշարը բացված։
Մրցաշարին մասնակցում էր Մասիս քաղաքի 5 ուժեղագույն շախմատիստներ և ՀՀ շախմատի ազգային հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Մամիկոն Ղարիբյանը։
Միաժամանակյա խաղաշարով հանդես եկավ Տիգրան Հարությունյանը։
Մրցաշարի ավարտին լավագույն տասնյակը Մասիսի համայնքապետարանի կողմից պարգևատրվեց պատվոգրերով և դրամական մրցանակներով։
Մրցաշարը ունեցավ հետևյալ արդյունքները՝
- Հովհաննիսյան Ռոբերտ
- Սարգսյան Գաբրիել
- Սարգսյան Շանթ
- Մարտիրոսյան Հայկ
- Ղարիբյան Մամիկոն
- Սուքիասյան Արտյոմ
- Գրիգորյան Ալեն
- Դերմենջյան Հարություն
- Եսայան Կարեն
- Խաչատրյան Ժորա
Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի անունից պարգևատրվեց նաև Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը։