Ավարտվեց Մասիսի համայնքապետի գավաթ-2025 շախմատի մրցաշարը

Ավարտվեց Մասիսի համայնքապետի գավաթ-2025 շախմատի մրցաշարը

Ավարտվեց Մասիսի համայնքապետի գավաթ-2025 շախմատի մրցաշարը:

Մասիսի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ընթացող «Մասիսի համայնքապետի գավաթ» շախմատի 2-րդ մրցաշարը, որը կազմակերպել էին Մասիսի համայնքապետարանն` Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի և Հայաստանի շախմատի ակադեմիայի հետ համատեղ, հասավ իր տրամաբանական ավարտին: Լարված ու թեժ պայքարի արդյունքում որոշվեցին լավագույնները՝ ովքեր և արժանացան Մասիսի համայնքապետի կողմից սահմանված մրցանակներին:

Ողջունելով և շնորհավորելով մրցաշարի փակման արարողությանը ներկա գտնվողներին՝ Մասիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Նորայր Հակոբյանը նշեց, որ Մասիս համայնքում կարևորվում է սպորտային տարբեր խաղերի, տարբեր մարզաձևերի զարգացումը, և համայնքը ներկայացնող մարզիկները զբաղեցրել և զբաղեցնում են պատվավոր հարթակներ:

Նորայր Հակոբյանը մրցաշարի բոլոր մասնակիցներին, ինչպես նաև մարզիչներին պարգևատրեց խրախուսական մրցանակներով։

Առաջնության Հաղթողները արժանացան պատվոգրերի, մեդալների և դրամական մրցանակների։

Մրցաշարի Հիմնական մրցանակակիրներ՝

🥇Սուքիասյան Արտյոմ՝ 200 000 դրամ

🥈Խաչատրյան Ժորա՝ 150 000 դրամ

🥉Գրիգորյան Ալեն` 100 000 դրամ

Հատուկ մրցանակակիրներ՝

🏅 Եսայան Վիոլետա՝ լավագույն աղջիկ մասնակից՝ 50 000 դրամ

🏅Հակոբյան Սոս՝ լավագույն մինչև 10 տարեկան մասնակից՝ 60 000 դրամ

🏅 Պողոսյան Դավիթ՝ լավագույն մինչև 12 տարեկան մասնակից ` 70 000 դրամ Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաղթանակներ։