
Ավարտվեց Մասիսի համայնքապետի գավաթ-2024 մրցաշարը
Ավարտվեց Մասիսի համայնքապետի գավաթ-2024 մրցաշարը։
Առաջնության մասնակիցները հավաքվել էին համայնքապետարանի նիստերի դահլիճում, որտեղ տեղի ունեցավ մրցանակների հանձնման արարողությունը։
Ողջունելով ներկաներին` Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը շնորհավորեց շախմատիստներին, նրանց ծնողներին ու մարզիչներին և հույս հայտնեց, որ պատանի շախմատիստները հաջողություններ կարձանագրեն նաև այլ մրցաշարերում և պատվով կներկայացնեն Մասիս համայնքը։
Առաջնության լավագույններն արժանացան պատվոգրերի և խրախուսական մրցանակների։
Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում էր 550 000 դրամ։
Մրցաշարի մրցանակակիրներ՝
-
Եսայան Վիոլետա՝ 200 000 դրամ
-
Գրիգորյան Ալեն` 150 000 դրամ
-
Գրիգորյան Լևոն` 100 000 դրամ
Հատուկ մրցանակակիրներ՝
Խաչատրյան Մարի՝ լավագույն աղջիկ մասնակից` 30 000 դրամ
Համբարձումյան Վիլեն՝ լավագույն 2-րդ կարգային` 40 000 դրամ
Բալայան Գրիշա՝ լավագույն 3-րդ կարգային` 30 000 դրամ, Գրիշան նաև լրացրեց 2-րդ կարգ
Մրցաշարի արդյունքներով 2-րդ որակավորման կարգեր շնորհվեց՝
Բալայան Գրիշա
Գալստյան Սևադա
Հակոբյան Սոս
Շնորհավորում ենք բոլորին և մաղթում նորանոր հաղթանակներ։