Գյումրիում ավարտվեց Gyumri Open 2022 միջազգային մրցաշարը։
Գյումրի քաղաքում ավարտվեց Gyumri Open 2022 միջազգային մրցաշարը։
A խմբում Սուքիասյան Արտյոմը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր, գրավեց 4-րդ տեղը և արժանացավ դրամական մրցանակի։
B խմբում իր մարզական կարգը բարելավեց Համբարձումյան Վիլենը (մարզիչ՝ Բարսեղյան Նարեկ)` դառնալով 2-րդ կարգային։
Շնորհավորում ենք մեր մարզի շախմատիստներին և մաղթում նորանոր հաղթանակներ։